Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր

Թխկու օշարակը կարող է օգնել հոդացավի բուժմանը. news.am

Թխկու օշարակը կարող է օգնել հոդացավի բուժմանը. news.am

Հոդացավի դեմ նոր դեղը կարող է հիմնված լինել թխկու օշարակում հայտնաբերված մոլեկուլի վրա, որը հակաբորբոքային հատկություններ ունի: Այդ մասին տեղեկացնում են Քվեբեկի գիտականները:

Դեռեւս 2011-ին բացահայտված քվեբեկոլ մոլեկուլը քիմիական ռեակցիաների արդյունք է, որն ի հայտ է գալիս թխկու օշարակի պատրաստման գործընթացում: Մոլեկուլը փոխակերպում է թխկու հյութում առկա բնական պոլիֆենոլները: Հաջողությամբ քվեբեկոլ ու նրա ածանցյալներ սինթեզելով` Լավալի համալսարանի գիտնականները գնահատել են ստացված բաղադրիչների հակաբորբոքային հատկությունները: 

Դրանից հետո նրանք օգտագործել են in vitro մոդելը, որով որոշվում է բնական մոլեկուլների հակաբորբոքային պոտենցիալը:

«Մենք արյան մակրոֆագեր անունով բջիջներ ենք վերցրել եւ դրանք տեղադրել մանրէային տոքսինների հետ, բացատրում է պրոֆեսոր Դանիել Գրինյեն: Մակրոֆագերը, սովորաբար, արձագանքում են բորբոքային ռեակցիայի հաշվին: Իսկ եթե այն հակաբորբոքային մոլեկուլներ է պարունակում, այդ ռեակցիան կարգելափակվի»:

Թեստերը ցույց են տվել, որ քվեբեկոլը ճնշում է մակրոֆագների բորբոքային ռեակցիան, իսկ նրա որոշ ածանցյալներ նույնիսկ մոլեկուլից ավելի արդյունավետ են: Նրանցից ամենահզորը, օրինակ, պարզ կառուցվածք ունի եւ նույնիսկ ավելի հեշտ է սինթեզել, քան քվեբեկոլը:

Դա ուղի է բացում հակաբորբոքային դեղերի նոր դասերի ստեղծման համար, որոնք առավել արդյունավետ կբուժեն հոդացավը (եւ այլ բորբոքային հիվանդություններ), միաժամանակ, ունենալով ավելի քիչ կողմնակի ազդեցություններ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. imperialgarden.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ